Վիպակներ և պատմվածքներ
ISBN: 978-16-04-44817-7
Format: 15.2x22.9cm
Liczba stron: 218
Oprawa: Miękka
Wydanie: 2014 r.
Język: ormiański
Dostępność: dostępny
Հրաչյա Քոչար (1910-1965 թթ.), հայ արձակագիր, հրապարակախոս: Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։
Քոչարը տեսել էր գաղթ ու սով, ծայրագույն աղքատություն ու հարազատների մահ:Կյանքի վերջին շրջանում ծնվեցին այնպիսի դասական գործեր, որպիսիք էին Եփրատի կամուրջին, Մայրենի լեզու, Կարոտը, Նահապետը, որոնք եկան հաստատելու, որ Քոչարի մեջ անթեղ կրակի նման մխում է մեր ազգային ողբերգությունը: Նրան, Կարոտը վիպակում կերտած իր հերոսի նման, ըստ էության հար տանջել է իր երևակայությունը, տարել իր պապերի երկիրը, որտեղ դաշտերն անտեր էին մնացել, ամայի ձորերում քաղցած գայլերն էին ոռնում, աղբյուրների ակունքները փակվել էին: Հենց այդ անմարելի կարոտն է հոգու խորքերից լսելի դարձրել վիպակի հերոս Առաքելի խոսքերը. Կարոտը թոնդրի մոխրի տակ մնացած անթեղ կրակ է: Կարծես հանգեր է, չի երևա: Թոնդիրը պաղեր է: Բայց որ մոխիր բացես, անթեղ կրակ կերևա, կկայծկլտա...Կարոտ կրակ է, ծարավ է: